Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի պաշտոնյան Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել մեկօրյա աշխատանքային այցով։ Հանդիպման նախօրեին թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Ֆիդան-Բայրամով հանդիպմանը կողմերը ի թիվս այլ հարցերի, քննարկելու են Հայաստան-Ադրբեջան և Թուրքիա-Հայաստան կարգավորման հարցերը։