Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։
Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա «խոչընդոտների» մասին։