Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում: Ուրեմն մի ժողովուրդ, որը չէր ներում նախկին նախագահին 2016-ի 100 զոհի և 800 հեկտար կորցնելու համար (հետո անգամ պարզվեց` ավելի քիչ էր), հանկարծ խիստ «ներողամիտ» գտնվեց 5000 զոհի ու մոտ 12 հազար ք\ կմ տարածք կորցնելու հանդեպ: Ներեց Արցախի կորուստը, գերիների գոյությունն Ադրբեջանում, ամենօրյա ստորացումները ալիևյան իշխանության կողմից…ներում է անմեղ մարդկանց քաղաքական հալածանքները, համայնքային իշխանության բռնազավթումը, ընտրությունների արդյունքների խեղաթյուրումը, հաշտվում է տուրքերի ու հարկերի, ուղեվարձի բարձրացման հետ, պատրաստ է լռելյայն թունավոր օդ շնչել, վճարել իշխանավորների ճոխ կյանքի համար…հանդուրժում է իր հավատքի ու եկեղեցու ասպատակումը…

Բայց այս ամենի պատճառը ոչ թե համաձայնությունն է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում, այլ իշխանությունների, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանի քարոզչական հնարքները, խորամանկությունները, կռուտիտի ու աբառոտկա ֆռռալու անուրանալի «տաղանդը»:
Իրոք եմ ասում` ընդդիմությունը շատ բան ունի սովորելու Փաշինյանից: Հետահայաց նայեք, թե ինչպես կարողացավ 5 տարում իր հրաժարականը պահանջող հասարակությունից մեզ վերածել եկեղեցին` հուսահատ ջանքերով պաշտպանողների հասարակության: Չէ՞ որ 2021-ին բոլոր ինստիտուտներն ու ողջ հասարակությունն իր հեռացումն էր պահանջում, հիմա ինքն է կաթողիկոսի հեռացումը պահանջում: Եվ ոչ միայն պահանջում է, այլև «տառանի» նման անկասելի գրոհում է` թույլ չտալով, որ մարդիկ մի օր խաղաղվեն ու անդրադառնան իր կառավարման աղետալիությանը, խոսեն իր հեռացման մասին, պատրաստվեն 2026-ի ընտրություններին` հույս ունենալով և քայլեր ձեռնարկելով, որ գոնե այդ ժամանակ իշխանափոխություն լինի…
Սրան կենցաղային լեզվով ասում են` աբառոտկա ֆռռալ: Դա այն է, երբ մեղավորը սկսում է հարձակվել, անմեղն` արդարանալ, երբ ոչ թե հանցագործն է պատժվում, այլ` զոհը, և ոչ թե լույսն է սկսում ավելանալ, այլ խավարը` թանձրանալ…
Իսկ ընդդիմությունը չի կարողանում անգամ իր ակնհայտ առավելությունները, իր հաղթաթղթերն օգտագործել, մի քայլ առաջ ընկնել, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Ակնհայտ է, որ եթե ընդդիմության` իշխանության գալու ցանկությունը համադրելի լիներ Փաշինյանի` իշխանությունը պահելու ցանկությանը, թեկուզ մի 10 տոկոսով, այս ձախողված, բոլոր ասպարեզներում հետընթաց ապահոված իշխանություններին հեռացնելը հաստատ կստացվեր:

ՀԳ․ Եթե 2024-ին երկրում այսքան դժգոհ և իշխանափոխություն պահանջող մարդ կար (Սրբազան շարժումից է լուսանկարը), պատկերացրեք 2025-ին` երբ վիճակն ավելի է վատացել ու այդ ամենին գումարվել են նաև բռնապետական «զամաշկեքը», ինչ քանակի է հասել դժգոհների քանակը մեր երկրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։