Բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը․ 4 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։