Բավականին դրական մթնոլորտում է անցել Փաշինյան–Էրդողան հանդիպումը. ԱԳ փոխնախարար

Բավականին դրական մթնոլորտում է անցել Փաշինյան–Էրդողան հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Երկու կողմերը միմյանց են ներկայացրել ընդհանուր թե երկկողմ հարաբերություններում, թե տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ միմյանց դիրքորոշումները։ Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը»,–ասաց նա։

Հարցին՝ Թուրքիայի նախագահն ինչպես ընդունեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նա պատասխանեց. «Բնականաբար քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին և երկուստեք արձանագրվել է այդ կոմունիկացիաների բացման կարևորությունը»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ առաջ քաշել, Թուրքիան էլ ասում է՝ քանի դեռ Ադրբեջանի պահանջները չեն բավարարվել, իրենք հարաբերությունների կարգավորման դժվար, թե գնան, այս պարագայում կ՞ հարաբերությունենրի կարգավորման ու սահմանների բացման հնարավորությունը, Վահան Կոստանյանն ասաց. «Գործընթաց է, որի ուղղությամբ պիտի աշխատենք։ Միևնույն ժամանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև նպատակաուղղված աշխատում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։