Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական հերթական նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Նա միայն ասաց, որ դատարանի ներկայացրած մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի համարում։
«Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ»,–լրագրողնրի հարցերին ի պատասխան ասաց Արամ Նավասարդյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ավտոշարասյունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ վարչապետին էր ուղեկցում։