Բարձր ենք գնահատում խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը․ Իրանի ԱԳՆ

Իրանը ողջունում և բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ–ից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։