Բարձր եմ գնահատում Ռումինիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ:

Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները նշանավորվել են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական շրջանառության ծավալների աճով և երկկողմ համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմամբ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև ամուր բարեկամության վրա խարսխված երկկողմ միջկառավարական կապերի հետագա զարգացմանը։

Բարձր եմ գնահատում Ռումինիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցային միջավայրի հաստատման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։