Բարեգործություն հայկական ձևով: Հայաստանում մի կազմակերպություն կա` Հակոբյաններ Համահայկական կենտրոն: «Բարեգործությամբ է» զբաղվում. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ըստ վերջինիս հայտարարության, «Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրական արձագանքով ՝ ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված, 250 գերազանցիկներ կմեկնեն Ամերիկա ՝14-օրյա երազանքի շրջագայության, ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքապետարանի հրավերով»։
Իսկ այժմ, կապվեք կազմակերպության հետ և պարզեք իրականությունը:
Ուրեմն, ԱՄՆ ուղևորվելու համար պետք է մասնակցել «օնլայն վիճակահանությանը»: Վիճակահանության արդյունքում, «կընտրվեն» ուղևորները: Այնուհետև, «բարեգործականը» պետք է դիմի «ընտրվածների» բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի վերջիններս ֆինանսավորեն գերազանցիկների շրջագայությունը: Դա էլ մի կողմ` գերազանցիկների ծնողները պետք է 2.5 մլն. ՀՀ դրամ վճարեն իրենց զավակների ուղևորության համար: Ընդ որում, վճարած գումարը որևէ պարագայում հետ չի վերադարձվում:
«Բարեգործականի» ներկայացուցիչն ասում է, որ երեխաներին տանելու են Վաշինգտոն և Գլենդելի քաղաքապետի մոտ: Այսքանը:
Լավ, սակայն արդյո՞ք Վաշինգտոն գնալու կամ Գլենդելի քաղաքապետին այցելելու համար անհրաժեշտ է գերազանցիկ լինել: Կամ` եթե ծնողները պետք է 2.5 մլն. ՀՀ դրամ վճարեն, ապա այդ դեպքում ո՞րն է «բարեգործականի», տեղական ինքնակառավարման մարմինների և, ի վերջո, «Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (U.S. Embassy Yerevan) դրական արձագանքի» ու «Գլենդելի քաղաքապետարանի հրավերի» դերը:
Ի դեպ, 2.5 մլն. ՀՀ դրամի փոխարժեքը կազմում է շուրջ 6600 ԱՄՆ դոլար: Երևան-Լոս-Անջելես-Երևան ավիատոմսի միջին արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Լոս-Անջելես-Վաշինգտոն-Լոս-Անջելես ավիատոմսի միջին արժեքը կազմում է 450 ԱՄՆ դոլար: Մնաց 5150 ԱՄՆ դոլար 14-օրյա կացարանի և սնունդի համար, մեկ գերազանցիկի հաշվարկով: Մնացածն ինքներդ հաշվեք և եզրակացրեք` սա բարեգործական միջոցառու՞մ է, թե՞ «վայրի» բիզնես:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։