Այսօր Բաքվի զինվորական դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայ քաղաքացիների գործով շինծու դատավարությունը։ Նրանց առաջադրվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ հոդվածներով կեղծ մեղադրանքներ։