Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և բողոքհայտնել

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ռուսական կողմին մեղադրել է «ոչ բարեկամական քայլերի» համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանՄիխայիլ Եվդոկիմովին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է հանձնվել ռուսական կողմի ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին», – ասված է հաղորդագրության մեջ:
Ազիմովը Բաքվի դժգոհությունն է հայտնել նաև ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ հանցավոր խմբի» կարգի արտահայտությունների օգտագործման հետ կապված, թեև Ռուսաստանի իրավապահ մարմիններն ի սկզբանե չէին նշել ձերբակալվածների ազգությունը, դա արել են հենց ադրբեջանական կողմի ներկայացուցիչները:
Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության բաժին է տարվել ավելի քան 50 մարդ, գրում են լրատվամիջոցները: Հաջորդ օրը քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի չորրորդ բաժինը (նախորդ տարիների հանցագործությունների մասին) հետաքննում է քրեական գործը Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ: Խոսքը 2001, 2010 և 2011 թվականների դրվագների մասին է։ Քննությունը կատարված հանցագործությունների շարժառիթ է համարում բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումը։
Եկատերինբուրգում կատարված ձերբակալությունների կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվելերկրում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ռուս դիվանագետին կանչելը, հայտարարել է, որ նա անհրաժեշտ պարզաբանումներ է տվել, իրավիճակը իրավապահների վերահսկողության տակ է: Նրա խոսքով՝ կասկածյալները «Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով ադրբեջանցի»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։