Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում. Փաշինյան

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում կոնկրետ լուծումներ ստանալու համար։ «Քանի դեռ այդ արդյունքները չկան, ես դրանց մասին չեմ հայտարարում», — նշել է նա։

Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումները պարբերական բնույթ են կրում, հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում «խաղաղության հաստատումից» հետո։

Վարչապետը հավելել է, որ եթե որևէ կոնկրետ արդյունք լինի, ինքը նույնպես կհաղորդի այդ մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։