Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. Արա Աբրահամյանը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին՝ Իրանում իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով։

«Իրանյան, իրաքյան և իսրայելական օդային տարածքում կիրառված սահմանափակումների պատճառով՝ հունիսի 13-ի առավոտյան ավելի քան 10 ինքնաթիռ հարկադրաբար վայրէջք է կատարել Բաքվում։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ քաղաքներից Դուբայ ուղևորվող չվերթեր։

Այդ չվերթերի ուղևորների թվում կան հայեր։

Հաշվի առնելով վերջին տասնամյակներին պաշտոնական Բաքվի կողմից ադրբեջանական հասարակության մեջ խորացված հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև Բաքվում հայտնված հայերի ձերբակալությունները և դաժան վերաբերմունքի հայտնի դեպքերը՝ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերցնել իրավիճակի վերահսկողությունը՝ կանխելու հնարավոր անօրինական գործողությունները Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռների հայ ուղևորների նկատմամբ, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

ՌԴ-ում հայերի միության փոխանցմամբ՝ այս ուղևորների հարազատները հայտնել են, որ դեպի Դուբայ ուղևորվող մեր հայրենակիցները դադարել են կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Ռուսաստանի Հայերի Միությունը նաև կոչ է անում Հայաստանի ԱԳՆ-ին՝ անել հնարավոր ամեն բան՝ Բաքվում ոչ իրենց կամքով վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար»,-նշված է հայտարարության մեջ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։