Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ Թուրքիայի կամ ՀՀ-ի տարածքով

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ նրանք չեն կարողանա Իրանից դուրս գալ Ադրբեջանի տարածքով։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Դիտարկեք Թուրքիա կամ Հայաստան ցամաքային ճանապարհով մեկնելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է։ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնց շտապ անհրաժեշտ է լքել Իրանը Ադրբեջանի տարածքով, պետք է հաշվի առնեն, որ լարվածության սրման ժամանակահատվածներում Իրանից Ադրբեջան մուտքը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանափակվել է, այդ թվում՝ Իրանի և Իսրայելի միջև 2025 թվականի հունիսին տեղի ունեցած հակամարտության ընթացքում։ Այդ պատճառով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիտարկել Իրանից դուրս գալու այլընտրանքային երթուղիներ», — նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։