Եթե Բագրատ Սրբազանը ահաբեկչություն ծրագրող ու իրականացնող լիներ, 2024թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում մոտ 100 հազար մարդ էր հավաքել, ինչո՞ւ վճռական գործողություների չդիմեց։ Հանրային կոչված խիստ իշխանամետ հեռուստաընկերությունը առատորեն սնվում է հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեից, սակայն ծառայում է իշխանական թրքամետ կլանին, այն հանրությանը ահաբեկչության երևակայական ծրագիրը ներկայացնում է որպես փաստ, թքած ունենալով անմեղության կանխավարկածի և նախաքննական գաղտնիքի վրա։ 44 օր շարունակ հանրությանը <<Հաղթելու ենք>> կարգախոսով խաբած, ռազմաճակատում իրադրությունը հանրությունից թաքցրած, <<Արցախը Հայաստան է և վերջ>> գոռացած, 2021թ․-ին Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա , Բաքվից հայ գերիների վերադարձ խոստացած Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է ճշմարտությունն ասել, որ հիմա Հայ առաքելական եկեղեցու բարձրաստճան հոգևորականների կողմից ահաբեկչության մասին նրա խոսքերը ճիշտ լինեն։
Ոսկան Սարգսյանի էջից