Բաքվից հայ գերիների վերադարձ խոստացած Փաշինյանը ե՞րբ է ճշմարտությունն ասել, որ հիմա Հայ առաքելական հոգևորականների կողմից ահաբեկչության մասին նրա խոսքերը ճիշտ լինեն

Եթե Բագրատ Սրբազանը ահաբեկչություն ծրագրող ու իրականացնող լիներ, 2024թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում մոտ 100 հազար մարդ էր հավաքել, ինչո՞ւ վճռական գործողություների չդիմեց։ Հանրային կոչված խիստ իշխանամետ հեռուստաընկերությունը առատորեն սնվում է հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեից, սակայն ծառայում է իշխանական թրքամետ կլանին, այն հանրությանը ահաբեկչության երևակայական ծրագիրը ներկայացնում է որպես փաստ, թքած ունենալով անմեղության կանխավարկածի և նախաքննական գաղտնիքի վրա։ 44 օր շարունակ հանրությանը <<Հաղթելու ենք>> կարգախոսով խաբած, ռազմաճակատում իրադրությունը հանրությունից թաքցրած, <<Արցախը Հայաստան է և վերջ>> գոռացած, 2021թ․-ին Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա , Բաքվից հայ գերիների վերադարձ խոստացած Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է ճշմարտությունն ասել, որ հիմա Հայ առաքելական եկեղեցու բարձրաստճան հոգևորականների կողմից ահաբեկչության մասին նրա խոսքերը ճիշտ լինեն։
Ոսկան Սարգսյանի էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։