Բաքվի նոր պահանջը՝ Հայաստանին

Դատարանի դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատավարության հետ՝ անցումային արդարադատությունը վերականգնելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների վերականգնման անկեղծ ցանկությունը կհաստատվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր թաքնվում են Հայաստանի տարածքում։ Բայց եթե Հայաստանը հույս ունի, որ իր հանցագործությունները կմոռացվեն կամ կանհետանան ժամանակի ընթացքում, ապա խորապես սխալվում է»,- նշել է նա՝ դրանով իսկ հնչեցնելով հերթական սպառնալիքը Հայաստանի հասցեին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։