Search
Close this search box.

Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ

Ադրբեջանում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցած գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերն Ադրբեջանի դատարան կփոխանցվեն։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը NEWS.ru–ին ասել է, որ այժմ «մեղադրյալներն ու տուժածները ծանոթանում են քրգործի նյութերին»։

«Բոլոր քննչական միջոցառումներից հետո Ադրբեջանի միջազգային նորմերի և քրեաիրավական օրենսդրության համաձայն գործը կուղարկվի դատարան ուսումնասիրության»,- ասել է Ալիևը։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը։