Բաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի

Վիգենի առողջությունը գնալով վատթարանում է։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքջյանի կինը Լինդա Էուլջեքջյանը։

«Վիգենը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի, տառապում է բարձր արյան ճնշումից, մասամբ կորցրել է լսողությունը։ Այժմ սպասում ենք սրտի վիրահատությանը»,- հավելեց Լինդա Էուլջեքջյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15–ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։