Search
Close this search box.

Բաքվի բանտերում պահվող հայ ռшզմшգերիների և պшտшնդների ճակատագրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ չէ. Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող

COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիային մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թեև իրենց պահանջի հիմքում չկան ՀՀ պետական մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչը նվազեցնում է հնարավոր ազդեցությունն ադրբեջանական կողմի վրա, բայց դա խոչընդոտ չէ, որ ակցիաներ իրականցնեն և միջազգային հնարության ուշադրությունը գրավեն։

«Բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ կամ քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ճակատագրի վերաբերյալ էլ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ չէ և նրանց ազատ արձակման՝ ՀՀ-ի կողմից հստակ, կոշտ պահանջների բացակայությոյնը նպաստում է նրան, որ ադրբեջանական կողմն ավելի ու ավելի նոր պահանջներ է ներկայացնում»,-ասաց նա։