Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում. մանրամասներ

Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը:

Նա հավելել է, որ բարձրաձայնել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։

«Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով ևս մի ալիք նամակներ է գնացել»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։