Search
Close this search box.

Բաքվի բшնտում Ռուբեն Վարդանյանին 2 օրից ավելի զրկել են ջրից․ BBC

Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող հայ քաղաքական բանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում կրած զրկանքներին է անդրադարձել BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը նկարագրել է հացադուլի ժամանակ պատժախցում Ռուբեն Վարդանյանի անցկացրած օրերը:
Հղում անելով Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությանը, հրպարակման մեջ նշվում է.«Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի պակասի և հյուծվածության։
Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնել, 2 օրից ավելի զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը փոխելու, լվանալու հնարավորությունից, Վարդանյանը ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա, արգելել են գրել-կարդալ, չեն տրամադրել նաև հիգիենայի պարագաներ»:

Նաև նշվում է, որ հացադուլի ընթացքում Ռուբեն Վարդանյանը բուժզննության չի ենթարկվել։