Բաքուն վստահեցրել է, որ Հայաստանում աշխատանքներ են սկսվել «Թրամփի ուղու» վրա

Նյու Յորքում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» 6-րդ Կասպիական գործարար ֆորումում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանում սկսվել են «Թրամփի ուղու» վրա աշխատանքները։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ «Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել է 2020 թվականին» և նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի կեսերը։

«Ինչպես նաև աշխատանքներ են տարվում Հայաստանի տարածքում գտնվող Զանգեզուրի միջանցքի 42-կիլոմետրանոց հատվածում։ Դրանցում ներգրավված են ԱՄՆ-ի մեր գործընկերները»,- հայտարարել է Հաջիևը, հայտնում է haqqin.az-ը։

NEWS.am-ը այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ կառավարությանը, սակայն կառավարությունից դեռ չեն պատասխանել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։