Search
Close this search box.

«Բաքուն պատասխան առաջարկներ կներկայացնի Երևանին». Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխան առաջարկները կներկայացնի Երևանին, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հունիսին Ադրբեջանն իր պատասխանները ներկայացրեց Հայաստանին՝ նախագծի վերաբերյալ, որից մոտ 70 օր անց Հայաստանը փոխանցեց իր տարբերակը. մի շարք կարևոր կետեր դուրս էին մնացել, և մեզ ասացին, որ սա հարցի լուծում է: Մեր խորհուրդը հայկական կողմին այն է, որ ավելի լուրջ մոտենան այս հարցերին: Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- ասել է Բայրամովը: