ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ «ռևանշիզմի» դեմ պայքարի շրջանակներում Ադրբեջանը կարող է պահանջել, օրինակ, վերանվանել Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը:
Նրա խոսքով` Բաքուն նոր և ծանր պահանջներ է ներկայացնում Երևանին։ Պահանջում է պատժել Ղարաբաղյան պատերազմի հերոսներին, փաստացի հրաժարվել բանակից, տեղեկատվություն տրամադրել հազարավոր «անհետ կորած ադրբեջանցիների» մասին:
«Հայաստանի իշխանությունները խոնարհ հարսի պես Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են. բանակցային գործընթաց չկա։ Այստեղ կա Ադրբեջանի կողմից պահանջ– հրահանգ, և այս իշխանությունները մաս–մաս, մեկիկ–մեկիկ ընդունում են և ժողովրդին բացատրում են, որ դա իրենց շահերից է բխում։ Այն, որ Ադրբեջանը ծանր պահանջներ է դրել, և որ դրանք կարող է վերաբերվեն նաև ռեֆանշիզմին։ Օրինակ` Վազգեն Սարգսյանի փողոցը Երևանի կենտրոնում ռևանշիզմի դրսևորում է։ Ինչքան զիջում ես, այնքան թշնամին առաջ է գալիս»,–ասաց նա։
Ինչպես կսահմանեն ռևանշիզմը, դա արդեն, Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանի ղեկավարության անսահմանափակ սադիզմի տիրույթում է գտնվում։