Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրոմիությունը դառնա «Զանգեզուրի միջանցքի» մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Միջանցքը» նկարագրելով որպես Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «Միջին միջանցքի» մաս, նա նշել է, որ երթուղին «փոխակերպող ազդեցություն կունենա Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա», և որ Ադրբեջանն իրեն համարում է «առանցքային դերակատար այս գործընթացում»։




