Բաքուն պատասխանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի հայտարարությանը, ով նախօրեին պահանջել էր անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին:
«Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղադրվում կամ դատապարտվում են «ռազմական հանցագործությունների», «էթնիկ զտումների», «ռազմական ագրեսիայի», «խոշտանգումների» և այլ «ծանր հանցագործությունների» համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։