Երեւանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ տիտղոսը։
Հունահոռեմական ոճի 67 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալը նվաճեց Գասպար Տերտերյանը, որը եզրափակիչում 11:0 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին։
Ավելի վաղ հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 3:3 հաշվով վերջին արդյունավետ հնարքի առավելությամբ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչին։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ) 8:0 հաշվով հաղթել էր կոլումբացի մրցակվին և նվաճել բրոնզե մեդալ։
53 կգ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել էր ղրղզ Օյունդարիին և նվաճել արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։