Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակության ժամանակ, դիմելով հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Բալետային սպասվող փառատոնի օրերին, դրանից առաջ, սկսել աշխատանքներ՝ ձորում գտնվող ռեստորանների հետ, որպեսզի «Մեծ թատրոն»-ի ներկայացման ժամանակ բարձրաձայն կլկլոցներ չլսենք էդ հարթակից։ Մի փոքր էդ օրերին բոլորը համեստ չափի մեջ լինեն, որովհետև շատ կարևոր միջոցառումներ են քաղաքում»։