Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։