Բացառվում է իշխանության հետ համագործակցությունը. Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիում արտահերթ ընտրություններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիում մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին, իսկ թե կոնկրետ ինչ ձևաչափով՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի օրից հստակ կասի։

Դիտարկմանը, թե, ըստ մամուլի, «Հայրեիք» կուսակցությամբ է առաջադրվելու՝ Գրիգորյանը պատասխանեց, որ կասի առաջիկայում։

«Ես կոնկրետ առաջադրելու եմ իմ թեկնածությունը, իսկ կուսակցության հետ կապված ասացի, որ մի քանի օրից հստակ կասեմ՝ ինչ ձևաչափով»,-ասաց նա և նշեց, որ բացառվում է իշխանության հետ համագործակցությունը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրեն ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկել կամ պարտադրել, որոշումն իրենն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։