Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան մասին «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին:
— Պարոն Արսենյան, ինչպե՞ս է Բորիս Ավագյանը հայտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում:
— Քանի որ հիմա քննություն է ընթանում քննչական մարմինների կողմից, ես առաջարկում եմ մի փոքր սպասել, որ ամփոփ լինի իրավիճակը, որովհետև նույն կարգավիճակում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, որը կտա տեղեկություն…. Ինչ վերաբերում է հյուպատոսարան մուտք գործելուն, ապա մուտքն ազատ է, և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, որպեսզի, օրինակ, ստանա հյուպատոսական ծառայություններ կամ այլ հարցեր․ դրա համար մարդը ազատ է՝ հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք:
— Ասում են` Ավագյանը դատարանի դահլիճից փախել է հյուպատոսարան: Ճի՞շտ է։ Եթե այո, գիտե՞ք այլ մանրամասներ:
— Այդ մարդը եկել, մտել է հյուպատոսարանի շենք, չեմ ուզում շատ մանրամասներ ասել, բայց ինքը իր ոտքով, ազատ կամքով եկել է հյուպատոսարան:
— Համոզվա՞ծ եք, որ նա ինքնասպան է եղել: Գուցե նրան սպանե՞լ են:
— Բացառված է նման բան:
— Ինչպե՞ս է ինքնասպանություն գործել: Հրապարակվեց լուսանկար, որտեղ նա արյան մեջ թաթախված էր:
— Իր զարկերակը կտրել է` «վեննաներն» է կտրել, փակ դռան հետևում: Անկեղծ ասած, հիմա տրամադրություն չունեմ, չեմ ուզում այլ բաներ խոսել, մինչև պատկան մարմինների խոսելը։ Ես ղեկավարում եմ պրոցեսը, որ ամեն բան լինի նորմալ: Սա ընդհանուր հարց է բոլորիս համար:
— Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այս դեպքի մասին, տարբեր գնահատականներ են տալիս:
— Նրանց տեղեկությունների հիմքում ռուսական ծառայություններից կողմից տրված ինֆորմացիան է:
— Ասում են, որ Բորիս Ավագյանը ավելի քան 50 րոպե ողջ է եղել, երբ նրան հյուպատոսարանի պետքարանից դուրս են հանել…. ինչպե՞ս կարող է երակները կտրած մարդը 50 րոպե կենդանի մնալ և արնաքամ չլինել: Կասկածելի՞ չէ այս ամենը:
— Դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում