Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրում է. «Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝
— Հայաստանը գազը կստանա շուկայական գնով,

— Հայաստանի հետ կկիրառվի վիզային ռեժիմ,

— Հայաստանի հետ ավիաչվերթները կդադարեցվեն,

— Հայաստանի հետ առնչվող բոլոր գործարարները կդադարեցնեն իրենց բիզնեսը Ռուսաստանում,

— Սեզոնային աշխատողներին կարգելվի աշխատել Ռուսաստանում,

— Արժույթի փոխանցումը Հայաստան կարգելվի։

Միակ բանը, որ կմնա Փաշինյանին՝ ազատորեն հոլովակներ ձայնագրելն ու ազատ սոցցանցերում տեղադրելն է։
Ինչպես ասում են Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը՝ «այսպես կհաղթենք»։ Այո, նաև՝ Փաշինյանը կունենա տհասների համար նախատեսված Տելեգրամյան ալիք՝ «Բաղրամյան 26»-ը։
Ես հենց սկզբից ասել եմ՝ Փաշինյանը եկել է ոչնչացնելու Արցախն ու Հայաստանը. տականքները չէին հավատում։ Հետո չասեք, թե ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։