Ֆրանսիա. Փարիզ 2025 Նախադեպը չունեցող միջազգային մրցանակաբաշխություն, որն իր շուրջն է համախմբելու աշխարհասփյուռ պատվավոր հայորդիներին արժանին մատուցելու նրանց՝ նոր ձևաչափով և նոր նշաձողով։
«Պրեստիժ Մեդիա»-ն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց՝ Փարիզի Գառնիե օպերայի հետ բացառիկ համագործակցության շրջանակում կազմակերպում է հեղինակավոր «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխություն։ Ուղիղ 150 տարի առաջ ճարտարապետ Շառլ Գառնիեի ձեռամբ կառուցված Գրանդ օպերայի հոյակերտ կամարների ներքո կհնչեն ծափողջույններ՝ ուղղված հայ ժողովրդի այն արժանավոր զավակներին, ովքեր իրենց նվիրումով և գործունեությամբ բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն բարձրաշխարհիկ հյուրեր, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի գործիչներ, տարբեր բնագավառներ ներկայացնող հեղինակավոր հայեր՝ Հայաստանից և աշխարհի տարբեր ծագերից, ովքեր իրենց հայրենասիրությամբ ու հայրենատիրության բարձր զգացումով նվիրվել են Հայրենիքի շենցման ազնվագույն գործին՝ դառնալով ազգային արժեքների կրողն ու դրանց պահպանման պատասխանատուն: Մրցանակաբաշխությանը հաջորդող գալա ընթրիքն ու ժամանցային ծրագիրը կդառնան լավագույն առիթ հայ-ֆրանսիական գործարար կապերի ամրապնդման, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի միջև համագործակցության նոր եզրերի ստեղծման, միջանձնային կապերի հաստատման, նոր մտահղացումների իրականացման համար:
2025 թվականի այդ օրը սիրո քաղաքի սիրտը կբաբախի հայերեն։