«Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին»․ Հռիփսիմե Ջեբեջյան

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Դուք հայտարարեցիք, որ լրագրողները ձեզ են ընտրելու, հակառակ դեպքում գործազուրկ են դառնալու ու օրվա հացը վաստակեն ֆայլաբազարում։ Լրագրողներից մեկին էլ ասացիք․ «Դուք հիմա լրագրող եք աշխատում, որովհետև ես վարչապետ եմ, երբ չլինեմ, 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, գալու են ձեր հեռախոսը, ժամացույցն էլ են ձեռքներիցդ հանելու»։ Այս խոսքը ինձ չէր ուղղված, բնականաբար, այնպես չի, որ դա ընդունել եմ իմ հասցեին ու վիրավորվել։ Բայց հարկ եմ համարում մի քանի բան ձեզ հասցնել։ Եթե ձեզ համար լրագրությունը փող աշխատելու համար է եղել, կոնկրետ ինձ համար լրագրությունը փողի մասին չէ, ցանկացած այլ ոլորտում մենք շատ ավելի մեծ գումար կարող էինք վաստակել, քան լրագրության մեջ՝ 24 ժամ աշխատելով, ընտանիքից, ընկերներից, հարազատներից կտրվելով, անձնական կյանքը մի կողմ թողնելով։ Լրագրությունը սիրո և անսահման նվիրվածության մասին է, անձնազոհության։

Իսպանացի մի լավ գրող կա՝ Կամիլո Խոսե Սելա, ասում է՝ «եթե գրողը պատրաստ չի սովից մեռնել, պիտի իր գործը փոխի»։ Ես պատրաստ եմ ոչ թե ֆայլաբազարում աշխատել, այլ սովից մեռնել՝ լինելով լրագրության մեջ, որովհետև դա ինձ համար երջանկություն է, սիրած աշխատանք ու կենսակերպ, դրանով ո՛չ հաթաթա կարող եք տալ, ո՛չ էլ վախեցնել։
Լրագրությունը ինձնից տարել է շատ թանկարժեք բաներ կյանքում՝ իմ երեխաների մանկությունը, որը չեմ հասցրել վայելել պատշաճ, ծնողական ժողովների գնալն անգամ ինձ համար մեծ ճոխություն է ու անձնական ուրախություն, որովհետև կարևորել ու կարևորում եմ այդ պահին որևէ քաղաքացու բողոքը լուսաբանելը, ավելի առաջնային եմ համարում մարդկանց խնդիրների լուծման հետևից գնալը, քան անձնական քեֆերն ու հարմարավետությունը։ Սա ասում եմ, որովհետև դուք և ձեր թիմակիցներն աջուձախ պախարակում եք լրագրողներին, սևացնում, անվանարկում՝ գետնին հավասարեցնելով էն ահռելի զոհողությունները, որ ունենում են լրագրողներն ամեն օր իրենց աշխատանքում՝ ցույցերին իրենց կյանքը վտանգելով, արտակարգ իրավիճակներում աշխատելով, գիշեր-ցերեկ չունենալով։
Եթե չլինեին լրագրողները, դուք իշխանության չէիք գա, սա միշտ հիշեք։

Ես հասկանում եմ՝ ինչի եք ամբողջ թիմով նախաձեռնել այս արշավը լրագրողների դեմ։ Որևէ իշխանություն չի սիրել լրագրողներին ու մեզ պետք չի սիրել։ Բայց փորձել մեզ հեղինակազրկել, մեր ձայնը լռեցնել՝ չի հաջողվել որևէ իշխանության, ձեզ էլ չի հաջողվելու։
Լրագրողները նաև նրա համար են, որ իշխանավորներին, որոնք սոսնձվել են աթոռներին ու մոռացել են իրենք ովքեր են, իջեցնեն հողի վրա։ Դա օգտակար է նախևառաջ ձեզ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։