Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՏՊԼ-ն, ՍՔ-ն և ՌՍ-ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։
ՏՊԼ, ՍՔ և ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։
Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչո՞ւ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ և ՌՍ։ Պատասխանեք, թե էդ նույն ժամանակ ձեր զավակները ո՞ւր էին և ինչով էին զբաղվում։
ՏՊԼ-ն, որ 2008թ․ Մարտի 1-ին Կտրիճ Ներսիսյանին թողել է իր տան դարպասների դիմաց, հողամասի դարպասից ներս չի թողել, հիմա Կտրիճ Ներսիսյան է պաշտպանում։ Մի հատ արագ ներողություն խնդրի մեծն Կտրիճից 2008-ի մարտի մեկին նրան շան բնի մոտից առաջ չթողնելու համար։
Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալո՞ւ եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ և ֆուլհաուս․․․»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։