«ԱԺ ընտրությունները, հավանաբար, հունիսի 7-ին կլինեն»․ Վահագն Հովակիմյան

«Դեռևս նախագահի հրամանագիրը չկա՝ ԱԺ ընտրությունների օր նշանակելու համար, բայց բոլորը «արձանագրած» ընթանում են առաջ, որ այն հունիսի 7-ին է լինելու»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Եթե նայենք Սահմանդրության կարգավորումներով, այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքն է, և քանի որ ընտրությունները պիտի լինեն կիրակի օր, հունիսի 7-ն այդ տասնօրյակում միակ կիրակին է։ Իսկ եթե նախագահը որոշի այլ օր նշանակի, իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան, ասենք եթե նախագահը որոշի աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կլինի։ Բայց կրկնեմ, երբ նախագահը կնշանակի, այդ ժամանակ նոր մենք կունենաք պաշտոնապես նշանակված ընտրություններ»,- ավելացրեց ԿԸՀ նախագահը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։