ԱԺ նախագահը վստահեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը բնավ պայման չէ

ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Բաքվի պահանջը՝ փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ պահանջ է, ո՛չ էլ պայման։ Սիմոնյանը իր դիրքորոշումը բացատրել է լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է պետք անել խաղաղության պայմանագիր կնքելու համար, Սիմոնյանը նշել է, որ անհրաժեշտ է ադրբեջանական կողմի ցանկությունն ու կամքը, եւ կողմերը մոտ են դրան հասնելուն։

«Դուք ասում եք պայման, բայց ես դա կանվանեի անհանգստություն։ Նրանք ուզում են, որ ամեն ինչ թղթի վրա գրվի, որպեսզի նոր պատերազմի պատրվակ չլինի։ Սա իրականում լավ ցանկություն է։ Այլ բան է, որ մենք կարծում ենք, թե հարցի բարձրացումը անտեղի է, եւ որ հարցը լուծված է։ Բոլորը կարծում են, որ Հայաստանն ամեն ինչ արել է, նույնիսկ իր հնարավորություններից ավելին, խաղաղություն հաստատելու համար, եւ, թեեւ փխրուն, խաղաղություն հաստատվել է», — հայտարարել է Սիմոնյանը։

Ինքն իրեն հակասելով՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ «գլխավորն այն է, որ երկրում խաղաղություն լինի։ Վրաստանի հետ պայմանագիր չկա, բայց կա խաղաղություն»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ երկարատեւ խաղաղությունը ժամանակ է պահանջում, որպեսզի ցանկացողները կարողանան որոշ պահի վերադառնան Լեռնային Ղարաբաղ։ «Գրեթե երկու տարի կրակոցներ չեն եղել. անկախությունից ի վեր նման բան տեղի չի ունեցել»,- հիշեցրել է Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։