ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միայն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ» դաշինքնին առնչվող աղմկահարույց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ (66 կողմ, 16 դեմ) ընդունեց ՔՊ-ի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»:

Նշենք, որ մինչ քվեարկությունը, ՔՊ-ականները երկու անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեցին, մինչև բացակա գործընկերները հասնեին քվեարկության: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա երեք ժամ հետո:

«Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ»,- ասել էր նա:

Պատճենել հղումը share
Կիսվի՛ր այս նյութով՝

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։