ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել են 70-հազարական դրամով

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։