«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան

«Ամեն օր էլ զոհվածների հիշատակի օր է մեզ համար. երբ ազատ ժամանակ լինում է, ես և իմ մարտական ու գաղափարակից ընկերներն այցելում ենք Եռաբլուր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։

«Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն Ադրբեջանին, հիմա էլ անընդհատ ասում է՝ խաղաղություն ենք բերել․ ինչո՞ւ երկիրը տարաք պատերազմի, որ հիմա էլ կրկնում եք՝ խաղաղություն ենք բերել»,- նշեց նա: Ազատամարտիկի խոսքով՝ պետք է համազգային համախմբում իրականացնել։ «Ընդդիմադիր առողջ, ազգային քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և մինչև մայիսի վերջ ոտքի հանեն մեր ժողովրդին, կազմակերպեն անհնազանդություն՝ գործող ապազգային, թրքամետ իշխանություններին. պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հեռացումը և ԱԺ-ի լուծարումը, ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կիրականացնի ԱԺ ընտրություններ»,- ասաց Բազեյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։