«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խզել է Հայկ Մարությանի հետ դաշինքը, այս մասին հայտնել է ArmLur.am-ը։
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2023թ-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով, սակայն, մանդատից զրկվելուց հետո, իր կուսակցությունը ստեղծեց «Նոր ուժ»-ը:
«Ազգային առաջընթաց»-ի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ արդեն քանի ամիս է՝ խզել են դաշինքը Հայկ Մարությանի հետ:
Պատճառը քաղաքական տարաձայնություններն են՝ թե՛ ավագանիում գործունեությամ, թե՛ այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնած Հայկ Մարությանի ստորագրահավաքի մասով կան անհամաձայնություններ: