Արցախցիների նստացույցն Ազատության հրապարակից գիշերը տեղափոխվեց Կառավարության շենքի մոտ։ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք են որոշում՝ որտեղ ակցիա անել, հատկապես, որ բարձրացված հարցերի հասցեատերը ՀՀ կառավարությունն է։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի պահանջները։
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների»,-ասված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի տարածած հայտարարության մեջ։