Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի տեղակալներն ազատման դիմում են գրել: Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնելով, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը:
ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին: