Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա է։