Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կդառնա ներդաշնակության խորհրդանիշ. Էրդողան

Էրդողանը հրավիրել է Անվտանգության խորհուրդ. քննարկվելու են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում է ներառվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, որը կնախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև «պարբերաբար աճող լարվածությունը»։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։

«Թուրքիան այս նախագիծը համարում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կկապի մեր տարածաշրջանը մյուսների հետ և կվերակենդանացնի առևտուրը: Մեր հիմնական սպասումն այն է, որ այս գիծը կդառնա ներդաշնակության խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր», — ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ այս նախագիծը նաև «կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը և լրացուցիչ խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։