Այսօրվանից եղանակը կփոխվի․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը

Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։