«Այսօրվա ՀՀ-ում գործ սարքելու պրակտիկա գոյություն չունի»․ Անդրանիկ Քոչարյան

«Եթե ինչ-որ մեկը խեղաթյուրել է փաստերը, պատասխան կտա։ Այսօրվա Հայաստանում գործ սարքելու պրակտիկա գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջադրված մեղադրանքին, այն է՝ իշխանության բռնազավթման փորձ, ահաբեկչության և զանգվածային անկարգությունների նախապատրաստում։
«Գործ սարքելու պրակտիկան մենք տեսել ենք թե՛ մարտի 1-ին, թե հոկտեմբերի 27-ի՝ ինչ որ փուլից սկսած։ Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որպեսզի իրավապահ մարմինները վարժվեն ճիշտ փաստերի հիման վրա ճիշտ եզրահանգումների գալուն»,- ասաց Քոչարյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։