Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը» գրառմամբ։ «Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 23-24 աստիճան տաքության, Արարատյան դաշտավայրում՝ մինչև 19 աստիճան, Երևանում սպասվում է մինչև 17-18 աստիճան տաքություն»,- տեսանյությում նշում է Սուրենյանը:




