Այսօր՝ սեպտեմբերի 15–ին, Խաչվերացին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։
Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմանոցներ այցելությունները եւս կատարվում են Մեռելոցին։
Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ հինգերորդը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:
Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի, ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: